• Latest news

25-ամյա աղջիկը, որը երբեք միրգ եւ բանջարեղեն չի օգտագործել, կարող է կուրանալ 

25 սեպտեմբերի, 2019  16:23

Մեծ Բրիտանիայի Նորֆոլկ կոմսության Նորվիչ քաղաքից 25-ամյա Ջեյդ Յանգմենը կարող է կուրանալ, քանի որ տարիներով միրգ եւ բանջարեղեն չի օգտագործել:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ 3 տարեկան հասակից աղջիկը տառապում է սննդի ընդունման խանգարմամբ՝ հոգեկան հիվանդություն, որը ստիպում է հրաժարվել որոշակի մթերքների օգտագործումից: Աղջկա օրաբաժինը կազմված է պիցցայից, մակարոնեղենից, չիպսերից եւ հավի թեւիկներից: Աղջկա խոսքով՝ միրգ եւ բանջարեղեն տեսնելիս իր մոտ սրտխառնոց է սկսվում:

«Ես հասկանում եմ, որ ինձ հետ ոչինչ չի պատահի, եթե ես միրգ եւ բանջարեղեն ուտեմ: Փորձում եմ ստիպել ինձ, սակայն չի ստացվում»,- խոստովանել է Ջեյդը:

Այդ խնդիրը հաղթահարելու համար Ջեյդը երկար ժամանակ հոգեբաթերապեւտների մոտ է այցելել, սակայն ոչինչ չի օգնել նրան:

Սահմանափակ դիետայի պատճառով աղջկա օրգանիզմը զրկվել է անհրաժեշտ սննդանյութերից՝ վիտամիններից եւ միկրոտարրերից, ինչի արդյունքում նա կարող է զրկվել տեսողությունից:

Նման դեպք է գրանցվել նաեւ 2018-ին. Գլոստերից 18-ամյա Հարվի Դայերը, որը տառապել է նույն խանգարմամբ եւ օգտագործել բացառապես չիպսեր եւ շոկոլադ, կորցրել է մի աչքի տեսողությունը:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է